Հոդված 38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում»: «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական պարբերականն է, որը հրատարակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանած պարբերականությամբ:
2. Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում են նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»` Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: