Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մասին օրենսդրությունը
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով: