Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտները
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտները
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտներ կարող են լինել օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կարող է կնքվել նաև դաշնային կամ միջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող (այսուհետ` դաշնային) օտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտի և ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմավորման հետ, եթե նրանք դաշնային պետության օրենքների համաձայն ունեն միջազգային պայմանագրեր կնքելու իրավունք:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել`
ա) Հայաստանի Հանրապետության անունից (միջպետական պայմանագիր).
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից (միջկառավարական պայմանագիր).
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, գլխավոր դատախազության, գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև կենտրոնական բանկի անունից (միջգերատեսչական պայմանագիր):
3. Անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ում անունից է կնքվել (այսուհետ` հայկական կողմ) դրանում որպես կողմ և միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման համար: