Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 11

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Կիրառվում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակների դեպքում, վասկուլիտ, անոթային մալֆորմացիաներ, զարկերակային անևրիզմներ, անոթների ստենոզներ ու օկլյուզիաներ և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումային և խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն): Ըստ նշված հիվանդությունների ընթացքի, օջախների մեծության և տեղակայման առանձնահատկությունների՝ կարող են առաջանալ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր ծանրության զանազան համախտանիշներ:

«Ա» կետին վերաբերում են կրկնվող կաթվածները, նյարդային համակարգի ֆունկցիաների ծանր և կայուն խանգարումները, որոնք առաջանում են գլխուղեղի կամ ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության III աստիճանի քրոնիկական անբավարարության (հեմիպլեգիա, խոր հեմիպարեզ, մոնոպարեզ, խոսքի, հիշողության, մտածողության խանգարումներ, պարկինսոնիզմ, կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումներ և այլն) հետևանքով:

«Բ» կետին վերաբերում են անոթային հիվանդությունների՝ բարեհաջող ընթացք ունեցող և չափավոր օջախային ախտահարմամբ արտահայտված ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երևույթները (հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն, աշխատունակության անկում, հուզակամային խանգարումներ, ԿՆՀ առանձին կայուն օրգանական նշանների առկայության դեպքում հստակ անիզոռեֆլեքսիա, լույսի նկատմամբ բբերի թույլ ռեակցիա, բրգաձև (պիրամիդալ) ախտանշաններ և այլն): Այս կետին են վերաբերում նաև II շրջանի զարկերակային հիպերտենզիայի ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները, գիտակցության կարճատև կորստով ուղեկցվող և սինկոպալ վիճակները, միգրենի բոլոր տեսակները, վեգետոանոթային պարոքսիզմները (սիմպատոադրենալինային և վագոինսուլյար կրիզներ) ամիսը առնվազն մեկ անգամ, որոնք ուղեկցվում են վեգետատիվ և սրտանոթային համակարգի խանգարումներով:

Առանձին դեպքերում, նկատի առնելով զբաղեցրած պաշտոնը, թույլատրվում է որոշում ընդունել այն սպաների պիտանիության մասին, ովքեր մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, բայց չեն հասել պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքին: Այս դեպքերում առանձնապես կարևորություն են ստանում ծառայողական և բժշկական բնութագրերը: Կարևոր են նաև դիսպանսեր հսկողության և ստացիոնար հետազոտության տվյալները:

Բացառիկ դեպքերում ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատում ծառայող սպաները, ՌՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը չափավոր արտահայտված ձախակողմյան հեմիպարեզի (առանց տեսողության, խոսքի, հոգեկան խանգարումների, ընկնավորության բռնկումների, պարկինսոնիզմի երևույթների) առկայությամբ կարող են պիտանի համարվել ծառայության համար՝ հաշվի առնելով ունեցած փորձը, հրամանատարության կարծիքը:

«Գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված վեգետո-անոթային դիստոնիան, ինչպես նաև միգրենի նոպաներն ըստ անամնեզի: Սահմանափակել վազքը 1 կմ և ավելի:

Ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներով տառապող սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերաբերյալ փորձաքննական որոշումը կայացվում է՝ նկատի ունենալով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը:

Կրկնվող սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում (անկախ պատճառից) փորձաքննությունն իրականացվում է համաձայն «Ա» կետի:

Գլխուղեղի անոթների զարկերակային լայնացման (անևրիզմի) դեպքում, եթե այն ուղեղի արյան շրջանառության խանգարման կամ ընկնավորության նոպաների պատճառ է դառնում, սպաները, ենթասպաները, ժամկետային զինծառայողները, կին զինծառայողները փորձաքննվում են համաձայն «Ա» կետի:

Գլխուղեղի անոթների անևրիզմի պատճառով վիրահատված անձանց զինվորական ծառայության համար պիտանիությունը գնահատելիս հաշվի են առնվում վիրահատության արմատականությունը, արդյունավետությունը, գանգի ոսկրային դեֆեկտի հետվիրահատական մեծությունը, խանգարված ֆունկցիաների վերականգնման ընթացքը, նաև ըստ lll սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշելիս նկատի են առնվում հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքները, փորձաքննվողի տարիքը:

Զորակոչիկները, սպայական կոչում չունեցող կուրսանտները, ունկնդիրները և ժամկետային զինծառայողներն առաջնային (ոչ վնասվածքային) սուբարախնոիդալ արյունազեղումներից հետո (ախտորոշման ստույգ հաստատման դեպքում) փորձաքննվում են ըստ «ա», «բ» կետերի՝ նկատի ունենալով նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանը:

Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում տարած, ըստ երրորդ սյունակի փորձաքննվողներին, եթե կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները լիովին վերականգնվել են, տրվում է արձակուրդ՝ 30-60 օր տևողությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։