Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 19. Նախատեսում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը: Մոտ մեկ տարի առաջ սուր բրուցելյոզով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում՝ համաձայն 18-րդ հոդվածի «ա» կետի:

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 19. Նախատեսում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը: Մոտ մեկ տարի առաջ սուր բրուցելյոզով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում՝ համաձայն 18-րդ հոդվածի «ա» կետի:

Առանց բրուցելյոզի կլինիկական դրսևորումների դրական շիճուկաբանական (տիտրը 1:50՝ ըստ Ռայտ-Խեդելսոնի) կամ ալերգիկ ռեակցիաների առկայությունը չի կարող հիմք ծառայել տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայության համար պիտանի չլինելու մասին որոշում ընդունելու համար: Այդ զորակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով, ըստ 22-րդ հոդվածի «դ» կետի:

Քրոնիկական աղիքային վարակներով տառապող ժամկետային զինծառայողները ենթակա են ստացիոնար բուժման: Բուժումից հետո, ավելի քան երեք ամսվա ընթացքում կայուն մանրէակրության դեպքում նրանք ճանաչվում են ոչ պիտանի խաղաղ պայմաններում, պիտանի՝ պատերազմի ժամանակ զինվորական ծառայության` սահմանափակումով, այնպիսի պայմաններում, որոնք շրջապատի համար ապահովում են համաճարակաբանական անվտանգություն:

Քրոնիկական աղիքային վարակներով չապաքինվող կամ չընդհատվող մանրէակրության ձևերով տառապող զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի խաղաղ ժամանակ ծառայության համար:

Որովայնային տիֆի ու պարատիֆերի հարուցիչների կայուն մանրէակրության ժամանակ (ավելի քան 3 ամիս) զորակոչիկներին տրվում է մինչև 6 ամիս տարկետում, ընթացքում ուղեգրելով պարտադիր բուժման, երկու ամիսը մեկ լաբորատոր քննությունների կրկնությամբ: Տարկետումից հետո կայուն մանրէակրության պարագայում փորձաքննությունը իրականացվում է ըստ «ա» կետի: Առաջին անգամ հայտնաբերված քրոնիկական բրուցելյոզի դեպքում, եթե տիտրը կազմում է 1:100, զինակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի` «բ» կետի համաձայն: Ժամկետային զինծառայողները, ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ ոչ պիտանի են ճանաչվում` 6-12 ամիս անց բժշկական վերափորձաքննությամբ: Տիֆ-պարատիֆային հիվանդությունների հարուցիչների քրոնիկական արտազատում ունեցող սպաների, ենթասպաների և զինծառայող կանանց, ավարտական կուրսերի կուրսանտների ու ունկնդիրների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես:

Մակաբուծական հիվանդությունների (ասկարիդոզ և այլն), բկանցքի վարակային պրոցեսների ժամանակ, զինկոմիսարիատների կողմից զինակոչիկները պարտադիր կարգով պետք է ուղեգրվեն բուժման` ոչ ուշ, քան զորակոչի ավարտից 45 օր առաջ, որից հետո կրկնակի լաբորատոր ցուցանիշներով ներկայացվեն փորձաքննության: Շեղումների պահպանման դեպքում «բ» կետով տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ հետագա պարտադիր բուժման նպատակով: Բուժական տարկետումից հետո զորակոչիկները փորձաքննվում են վարակված օրգանների ֆունկցիոնալ վիճակից և վարակվածության աստիճանը նկատի ունենալով: Խանգարումների չլինելու դեպքում` 18-րդ հոդվածի «բ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Դիսբակտերիոզի I և II աստիճանի առկայության դեպքում, եթե այն չի ուղեկցվում աղիքային այլ վարակներով, I-ին սյունակով փորձաքննվողները 18-րդ հոդվածի «բ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Եթե դիսբակտերիոզն ուղեկցվում է աղիքային այլ վարակներով, ապա զորակոչիկը, մինչ փորձաքննությունը, զինկոմիսարիատի կողմից պետք է ուղեգրվի պարտադիր բուժման (ոչ ուշ, քան զորակոչի ավարտից 45 օր առաջ), որից հետո թարմ լաբորատոր տվյալներով ներկայացվի փորձաքննության: Լաբորատոր շեղումներ ունեցող զինակոչիկներին տրվում է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով` 19-րդ հոդվածի «բ» կետով` ուղեգրելով հետագա պարտադիր ստացիոնար բուժման, լաբորատոր քննությունների կրկնությամբ: Տարկետման ավարտից հետո փորձաքննությունն իրականացվում է` կախված լաբորատոր շեղումներից և ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Հեպատիտ C-ով հիվանդ զինակոչիկները, ժամկետային զինծառայողները, պայմանագրային շարքայինները և ՌՈՒՀ-երի I և II կուրսի կուրսանտները, ինչպես նաև պայմանագրային ծառայության անցնողները փորձաքննվում են «ա» կետով:

Ցածր ռեպլիկատիվ ակտիվությամբ HCV վիրուսակիրներին, պարտադիր բուժման նպատակով, 19-րդ հոդվածի «բ» կետով հատկացվում է տարկետում մինչև մեկ տարի: Տարկետումից հետո փորձաքննությունն իրականացվում է` նկատառելով ֆունկցիայի խանգարման աստիճանը և ռեպլիկատիվ ակտիվությունը:

Վարակիչ ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ ըստ օրգանների ու համակարգերի ֆունկցիոնալ վիճակի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։