Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 77

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 77.

«Ա» կետին է վերաբերում ակնագունդը շարժող մկանների կայուն կաթվածը` անկախ երկտեսությունից: Կայուն կաթված ասելով հասկանում ենք մկաններում կամ նյարդերում առաջացած ավարտուն և անվերադարձ փոփոխությունները, որոնք բուժման ենթակա չեն:

«Ա» կետին է վերաբերում նաև աչքի մկանների վնասումով ակնակապճի վնասվածքից հետո առաջացած կայուն դիպլոպիան:

Այլ դեպքերում դիպլոպիան հաշվի է առնվում միայն այն ժամանակ, երբ այն առկա է ուղիղ և ներքև նայելիս: Այլ դիրքերում առաջացած ոչ կայուն դիպլոպիան խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Եթե նիստագմը նյարդային համակարգի կամ վեստիբուլյար ապարատի ախտահարման նշաններից մեկն է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության: Տեսողության զգալի թուլացման դեպքում որոշումն ընդունվում է համաձայն 85-րդ հոդվածի:

Եզրային դիրքում աչքի նիստագմոիդ շարժումը խոչընդոտ չէ շարային (զինվորական) ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու, ռադիոլոկացիոն կայաններում կամ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերի օպերատորի մասնագիտությամբ պատրաստվելու և ծառայելու համար: 15 աստիճանից ցածր համակցված շլության ժամանակ ախտորոշումը հաստատվում է բինօկուլյար տեսողության ստուգման միջոցով: Եթե առկա է բինօկուլյար տեսողություն, ուրեմն` համակցված շլություն չկա: Շլություն ունեցող զինծառայողները չեն նշանակվում այնպիսի պաշտոնների, որտեղ պահանջվում է բինօկուլյար տեսողություն:

Տարամիտվող շլության դեպքում, եթե երկու աչքի տեսողությունը լավ է, հարկ է խուսափել վիրահատությունից, որպեսզի դիպլոպիա չառաջանա:

Շլության անկյան աստիճանը որոշվում է Հիրշբերգի եղանակով, անհրաժեշտության դեպքում (շլության ոչ կայուն աստիճան)` հապլոսկոպիկ սարքերով (սինօպտոֆոր):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։