Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 42

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 42.

«Ա» կետին վերաբերում է նաև վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկ վիրահատությունների հետևանքով ոտնաթաթի որևէ հատվածի բացակայությունը, երկու ոտքի բոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը: Այս դեպքում, ըստ III սյունակի փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը:

«Բ» կետին է վերաբերում մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը:

Ոտքի մատի բացակայությունը համարվում է մատի բացակայություն` ոտնաթաթի ֆալանգային հոդի մակարդակով: Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:

Ոտքի մեկ մատի բացակայության դեպքում, բացի առաջին մատի բացակայությունը, պիտանիությունը շարային ծառայության և ՌՈՒՀ ընդունվելու համար չի սահմանափակվում: Ոտքի առաջին մատի բացակայության դեպքում II սյունակով փորձաքննվողները պիտանի չեն: Ոսկրային սինդակտիլիաների դեպքում կիրառվում է «Ա» կետը: Hallux-valgus ունեցող զորակոչիկներին, անհրաժեշտության դեպքում, առաջարկվում է վիրահատական բուժում և տրվում է տարկետում: Երրորդ աստիճանի hallux-valgus-ի, ինչպես նաև առաջարկված վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 30 աստիճանից ավելի է, կիրառվում է «բ» կետը: «Գ» կետով է փորձաքննվում երկրորդ աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 20-29 է: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 30 կգ-ից ավելի, սահմանափակել երկարատև քայլքը 5 կմ-ից ավելի, վազքը՝ 1 կմ-ից ավելի: Առաջին աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին գարշապարային ոսկրի նկատմամբ 15-19 է, կիրառվում է 43 «դ» կետը: Ոտքի մատների մաշկային սինդակտիլիան հիմք չէ ծառայության սահմանափակման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։