Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 16

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Նախատեսում է գանգուղեղի և ողնուղեղի նյարդերի բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև ողնաշարում, փափուկ հյուսվածքներում դրանց երկրորդային բնույթի ախտահարումները (ընթացող փոփոխությունների պատճառով, թունավորումների ժամանակ և այլն): Այս կետին են վերաբերում նաև միջողնային սկավառակների ճողվածքները, որոնք ուղեկցվում են ողնուղեղի և արմատիկի ճնշման նշաններով:

«Ա» կետին վերաբերում են նևրիտների և նեյրոպաթիաների բորբոքային և թունավոր ծագման պլեքսիտների հետևանքները, որոնք ուղեկցվում են շարժումների, զգացողության և սնուցման սուր արտահայտված խանգարումներով (տես 15-րդ հոդվածի «ա» կետի պարզաբանումը):

«Բ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի ու նյարդային խրձերի հիվանդությունները, երբ դրանց հիմնական ֆունկցիան կայուն, չափավոր խանգարված է:

Այս կետին են վերաբերում նաև միջողնային սկավառակների 5 մմ և ավելի չափեր ունեցող ճողվածքները՝ անգամ ֆունկցիայի աննշան խանգարումով, ինչպես նաև 4 մմ և ավելի չափեր ունեցող հետին կողմնային ճողվածքները, եթե առկա է նյարդարմատիկային համախտանիշ (հաստատված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի տվյալներով) և ֆորամենալ կոմպոնենտով:

«Գ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի ու հյուսակների այն հիվանդությունները, որոնց դեպքում շարժումների, զգացողության ու սնուցման խանգարումներն աննշան են և չեն սահմանափակում այս կամ այն վերջույթի ֆունկցիան:

«Դ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի սուր հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս:

Ոսկրամկանային համակարգի վնասվածքների հետևանքների և ողնաշարում դրա շարժունությանը խանգարող ու ծայրամասային նյարդային համակարգի կողմից երկրորդային խանգարումներ առաջացնող ոսկրային փոփոխությունների առկայության դեպքում, բացի 16-րդ հոդվածը, կիրառվում են նաև սույն Կարգի համապատասխան հոդվածները:

Միջողնաշարային սկավառակի տեղաշարժման պատճառով կատարված վիրահատությունից հետո փորձաքննությունն անցկացվում է նաև համաձայն 36-րդ հոդվածի:

ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։