Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 59

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 59.

Բացի քրոնիկական թարախային մեզո- և էպիտիմպանիտները, այս հոդվածին է վերաբերում նաև այդ պատճառով կատարված վիրահատությունից հետո վիրահատական խոռոչի մասնակի էպիթելիզացիան՝ թարախի, մսամոլման (գրանուլյացիա) կամ խոլեստեատոմակերպ զանգվածի առկայությամբ, քանի որ այդ պարագայում, չնայած վիրահատությանը, թարախային պրոցեսն ականջում ավարտված չէ: Քրոնիկական էպիտիմպանիտների ժամանակ առաջարկվում է վիրահատություն:

Միջին ականջում բավարար արդյունքներով արմատական կամ վերականգնողական վիրահատությունից հետո, զորակոչիկներին 69-րդ հոդվածի I սյունակի համաձայն, տրվում է 6-ամսյա տարկետում, ժամկետային զինծառայողներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից (օտոլարինգոլոգի կամ զորամասի բժշկի հսկողության տակ գտնվելու և ամբուլատոր բուժում ստանալու համար): Թմբկաթաղանթի էպիտիմպանալ հատվածի կայուն, չոր թափածակումների, ինչպես նաև հետվիրահատական խոռոչի լրիվ էպիթելիզացիայի դեպքում որոշումը կայացվում է համաձայն 60-րդ հոդվածի:

Զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս բուժում է նշանակվում, իսկ զինվորական ծառայության զորակոչելիս` բարձրլեռնային շրջաններ չեն ուղարկում:

Սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերաբերյալ որոշումը կայացվում է անհատապես:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։