Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 26

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 26.

«Ա» կետին վերաբերում են սիրտանոթային համակարգի բոլոր այն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության III-IV աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

1) սրտապարկի համընդգրկուն խցանումը,

2) սրտի կամ աորտայի անևրիզմը,

3) սրտի ռիթմի կամ հաղորդականության խանգարման առանձին կայուն, դժվար բուժվող ձևերը,

4) սրտի կամ սրտապարկի նորագոյացությունները,

5) դիլատացիոն և ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիաները, ինչպես նաև հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան, եթե առկա է ձախ փորոքի արտամղիչ տրակտի օբստրուկցիա:

«Բ» կետին վերաբերում են սիրտանոթային համակարգի բոլոր այն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության II աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

1) սրտի բնածին և ձեռքբերովի արատները՝ անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից,

2) սրտի փականային ապարատի վիրահատական միջամտությունների հետևանքները, ինչպես նաև սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի (փեյսմեյքեր) իմպլանտացիաները և սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիաները,

3) առանց սրտի ֆունկցիոնալ խանգարման դեքստրակարդիաները և ներքին օրգանների լրիվ ինվերսիաները (Dextrocardia Situs Inversus Totalis),

4) պսակաձև անոթների հիվանդությունները:

Առանձին դեպքերում պարտադիր զինծառայության մեջ գտնվող սահմանային տարիքի չհասած սպաները, ովքեր սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի ինպլանտացիայից (փոխպատվաստումից), սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիայից, աորտապսակաձև շունտավորումից, պսակաձև անոթների ստենտավորումից, ինչպես նաև սրտի ռիթմի և հաղորդականության անցողիկ խանգարումով սրտամկանի սահմանափակ ինֆարկտից հետո պահպանել են աշխատունակությունը, կարող են ճանաչվել պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով:

Սրտի, սրտապարկի վերքերի, խոշոր անոթների շրջանում միջնորմից օտար մարմինների վիրահատական հեռացման դեպքում I սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է համաձայն «ա», «բ» կամ «գ» կետերի՝ ըստ հեմոդինամիկայի և արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«Գ» կետին վերաբերում են սիրտանոթային համակարգի բոլոր այն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության I աստիճանի խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև`

1) միտրալ փականի արտանկումները (պրոլապս) II աստիճանի (6 մմ և ավելի)` II աստիճանի հետհոսքով,

2) աորտալ հետհոսք I աստիճանի և ավելի, ինչպես նաև երկու և ավելի փականների համակցված հետհոսքերը, եթե դրանցից մեկը II աստիճանի է:

ԱՂՅՈՒՍԱԿ 3

ՇՆՉԱՌԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

1. Կլինիկական ցուցանիշներ Նորմա Ֆունկցիաների անբավարարության ցուցանիշներ

I աստիճան (աննշան) II աստիճան (չափավոր) III աստիճան (արտահայտված)

1) Հևոց չկա Նախկինում անսովոր

ծանրաբեռնվա-ծության ժամանակ Սովորական ծանրաբեռնվա-ծության ժամանակ Մտավոր հանգստի պայմաններում

2) Շնչական ակտերի թվաքանակը 1

րոպեում մինչև 20 մինչև 24 25-28 29 և ավելի

3) Ցիանոզ չկա արտահայտված է

թույլ չափով արտահայտված է

միջին չափով տարածուն է, խիստ արտահայտված

4) Անոթազարկը 1 րոպեում մինչև 80 85-90 95-100 105 և ավելի

2. Գործիքային տվյալներ

1) Արյան հագեցվածությունը թթվածնով (%) 94-ից ավելի 90-80 79-60 59-ից ցածր

2) Թոքերի կենսատարողությունը %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 90-85 84-70 69-50 49-ից ցածր

3) Թոքերի առավելագույն օդափոխությունը %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 85-75 74-55 54-35 34-ից ցածր

4) Արագացված արտաշնչական ծավալը 1 վրկ %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 80-ից բարձր 75-65 64-50 49-ից ցածր

5) Տիֆնոյի ինդեքս 70-ից բարձր 69-55 54-40 39-ից ցածր

3) ակտիվ սուր ռևմատիկ տենդը, որի ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո, առնվազն 45 օր պահպանվում են սրտի կամ այլ օրգանների ախտահարման օբյեկտիվ նշանները (սրտի արատ և այլն):

Արյան շրջանառության (հեմոդինամիկայի) խանգարումը պետք է առարկայացվի էխոկարդիոգրաֆիկ (ձախ փորոքի և նախասրտի սիստոլիկ ու դիաստոլիկ չափսերի մեծացում, արտամղման ֆրակցիայի իջեցում) և չափորոշված, դոզավորված ֆիզիկական ծանրաբեռնվածության փորձի (տրեդմիլ-թեստ, վելոէրգոմետրիա) ցուցանիշներով` համադրված հիվանդության կլինիկական տվյալների հետ: Պետք է նկատի առնել, որ ծանրաբեռնվածության փորձի արդյունքում առողջ անձանց մոտ հնարավոր է բացահայտվի արյան շրջանառության կեղծ անբավարարություն, որը պայմանավորված է ոչ թե սիրտանոթային համակարգի հիվանդությամբ, այլ անբավարար ֆիզիկական մարզվածությամբ և դրա հետևանքով` ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ցածր դիմացկունությամբ:

«Գ» կետին են վերաբերում նաև սրտի ռիթմի և հաղորդականության մշտական, կայուն բնույթի խանգարումները` WPW-համախտանիշը, AV I-II աստիճանի պաշարումները, սինուսային հանգույցի թուլության համախտանիշը, SA պաշարումները կլինիկական դրսևորումներով (ֆունկցիոնալ բնույթի և անցողիկ AV և SA պաշարումները փորձաքննվում են «դ»), փորոքային և վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի էպիզոդները, փորոքային և վերփորոքային վազանցների (3 կոմպլեքս և ավելի (հաճախակի էպիզոդները) 3 և ավելի), հաճախակի պոլիտոպ և պոլիմորֆ էքստրասիստոլիաները, հաճախակի ալլոռիթմիաները, հաճախակի փորոքային (ըստ հոլտեր-մոնիտորինգի` ժամում 30 և ավելի, 24 ժամում` 1000 և ավելի) և վերփորոքային (ժամում 60 և ավելի, 24 ժամում` 3000 և ավելի) էքստրասիստոլիաները, մշտական ստորնախասրտային ռիթմը, Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկի որևէ ճյուղի լրիվ պաշարումները, երկճյուղանի - բիֆասցիկուլյար պաշարումները (առկա է Հիսի խրձի աջ ոտիկի և ձախ ոտիկի որևէ ճյուղի զուգակցված պաշարում):

Սինուսային (շնչառական) առիթմիա, Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության, եթե ԷՍԳ-ով չկան ռիթմի և հաղորդականության խանգարման այլ դրսևորումներ: Հիսի խրձի ձախ ոտիկի որևէ ճյուղի մասնակի պաշարման ժամանակ անհրաժեշտ է կատարել ԷխոՍԳ և, պաթոլոգիկ փոփոխությունների ժխտման պարագայում` I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի սահմանափակումով` ըստ «դ» կետի:

CLC-համախտանիշի (PQ ինտերվալի կարճացում մինչև 0.11 վ) առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել հոլտեր-մոնիտորինգ: Եթե PQ ինտերվալի կարճացումը չի գերազանցում 0.11 վ և ուղեկցվում է PQ սեգմենտի բացակայությամբ կամ ռիթմի և հաղորդականության այլ կայուն խանգարումներով, ապա I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի` ըստ «գ» կետի: Եթե PQ ինտերվալի կարճացումը չի ուղեկցվում ռիթմի կամ հաղորդականության այլ խանգարումներով, առկա է PQ սեգմենտը, բացակայում են կլինիկական ախտանիշները, ապա տվյալ վիճակը գնահատվում է որպես էլեկտրակարդիոգրաֆիկ CLC-ֆենոմեն և I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության: Նույն պարագայում CLC-ֆենոմենը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու և ուսումը շարունակելու համար:

Եթե առկա են ռիթմավարի միգրացիայի էպիզոդներ, որոնք չեն ուղեկցվում ռիթմի կամ հաղորդականության այլ կայուն խանգարումներով, ապա I սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի սահմանափակումով` ըստ «դ» կետի:

Սրտի ռիթմավարի մշտական և երկարատև միգրացիա ունեցող անձինք փորձաքննվում են «ե» կետով, և զորակոչիկներին տրամադրվում է տարկետում` մինչև մեկ տարի: Եթե տարկետումից հետո հետազոտման արդյունքում չեն բացահայտվում ռիթմի և հաղորդականության այլ կայուն խանգարումներ, ապա զորակոչիկները ճանաչվում են պիտանի սահմանափակումով` ըստ «դ» կետի:

Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում ունեցող անձինք պետք է հետազոտվեն պարտադիր հոլտեր-մոնիտորինգի կատարումով: Անհրաժեշտ է, բացի հոլտեր-մոնիտորինգի եզրակացությունը, անձնական գործին կցել նաև ծավալուն հոլտեր տպվածքը` պաթոլոգիկ փոփոխություններով:

«Դ» կետին են վերաբերում սիրտանոթային համակարգի այն հիվանդությունները, որոնք ունեն բարեհաջող ելք և չեն ուղեկցվում հեմոդինամիկ խանգարումներով: Առանց միոկարդիոսկլերոզի, սրտային անբավարարության և սրտի ռիթմի խանգարման միոկարդիտները (եթե բուժումից հետո անցել է առնվազն 12 ամիս) զինվորական ծառայության անցնելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար խոչընդոտ չեն:

«Դ» կետին են վերաբերում նաև սրտի փականների իզոլացված, ոչ մեծ չափսերի (մինչև առաջին աստիճանը ներառյալ) արտանկումները` աննշան հետհոսքով (մինչև առաջին աստիճանը ներառյալ): Մինչև առաջին աստիճանի աորտալ հետհոսքի պարագայում զորակոչիկներին տրվում է տարկետում` ըստ «ե» կետի:

Տրիկուսպիդալ, միտրալ, թոքային զարկերակի համակցված (երեքը միասին) հետհոսքերը` անկախ աստիճանից, փորձաքննվում են «ե» կետով: Մինչև 3 մմ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության:

«Դ» կետին են վերաբերում նաև ոչ հաճախակի մոնոմորֆ փորոքային (ժամում` 10-ից պակաս, 24 ժամում` 200-ից պակաս) և վերփորոքային (ժամում` 20-ից պակաս, 24 ժամում` 400-ից պակաս) էքստրասիստոլիաները: Սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Եթե ըստ հոլտեր-մոնիտորինգի առկա է հաճախակի մոնոմորֆ փորոքային (ժամում` 10-ից ավելի, 30-ից պակաս, 24 ժամում` 200-ից ավելի, 1000-ից պակաս) և վերփորոքային (ժամում` 20-ից ավելի, 60-ից պակաս, 24 ժամում` 400-ից ավելի 3000-ից պակաս) էքստրասիստոլիա, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 12 ամիս` ըստ «ե» կետի, որի ընթացքում պետք է հետազոտել նաև վահանաձև գեղձը, էլեկտրոլիտները:

ԷՍԳ քննությամբ ի հայտ եկած ռեպոլյարիզացիայի ցայտուն և մշտական խանգարումներ ունեցող զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 12 ամիս, որի ընթացքում պետք է կատարել պարտադիր հոլտեր-մոնիտորինգ (ցուցումների պարագայում` նաև տրեդմիլ-թեստ), հետազոտել` սրտամկանի և պսակաձև անոթների հիվանդությունները, էլեկտրոլիտների դիսբալանսը և էնդոկրին կարդիոպաթիաները ժխտելու նպատակով:

«Ե» կետը նախատեսում է նաև ակտիվ հոդաբորբից (սուր ռևմատիկ տենդից), թունավարակիչ, վարակիչ սեպտիկ կամ վարակիչ ալերգիկ միոկարդիտից (սրտամկանի բորբոքումներից), սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից հետո նկատվող վիճակները: Ժամկետային զինծառայողներին հիվանդության պատճառով մեկամսյա արձակուրդ տալու մասին որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը, երբ հոդաբորբի, ոչ ռևմատիկ բնույթի միոկարդիտների ստացիոնար բուժման ավարտից հետո առնվազն 45 օրում չեն առաջացել սրտի ախտահարման կայուն և օբյեկտիվ նշաններ: Հիվանդության պատճառով արձակուրդից հետո նրանց պիտանիությունն օդադեսանտային և սահմանապահ զորքերում որոշվում է անհատապես՝ ըստ «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների:

Զորակոչվելուց առաջ 1 տարվա ընթացքում ակտիվ ռևմատիկ տենդով հիվանդացած զորակոչիկներին տրվում է տարկետում՝ 12 ամիս ժամկետով, որը լրանալուց հետո զինծառայության համար պիտանիությունը որոշվում է համաձայն 26-րդ հոդվածի՝ ըստ հիվանդության ելքի:

Ըստ III սյունակի փորձաքննվողների համար հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ակտիվ հոդաբորբ, ոչ հոդաբորբային բնույթի միոկարդիտներ, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ տանելուց հետո, երբ վերականգնողական բուժումն ավարտելու և աշխատունակությունը լրիվ վերականգնելու համար պահանջվում է մեկ ամիսը գերազանցող ժամկետ: Սրտի իշեմիկ հիվանդությունը և զարկերակային հիպերտենզիան կարգավորելու, սրտի ռիթմի խանգարումները վերացնելու, աշխատունակությունը լիարժեքորեն վերականգնելու նպատակով` էլեկտրաիմպուլսային բուժման անցկացումից հետո III սյունակով նախատեսված փորձաքննվողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին:

Հիվանդության պատճառով արձակուրդի մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ կան անվիճելի տվյալներ, որ արձակուրդից հետո զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու ընդունակությունը կվերականգնվի:

Պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած սպաներին, ենթասպաներին ու կին զինծառայողներին սրտամկանի տարածուն ինֆարկտից հետո հիվանդության պատճառով արձակուրդ հատկացնելու մասին որոշում չի ընդունվում: Նրանց վերաբերյալ որոշում կայացվում է` ըստ «Հիվանդությունների ցանկի» 26-րդ հոդվածի «ա» կամ «բ» կետի:

Սուր ռևմատիկ տենդով, այլ ծագման միոկարդիտով հիվանդացած զորակոչիկներին ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո տրվում է տարկետում՝ մինչև 12 ամիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։