Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 76

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 76.

«Ա» կետին վերաբերում են արցունքատար ապարատի հիվանդությունները, որոնց բազմիցս բուժման (վիրահատության) անարդյունավետությունը հաստատված է բժշկական փաստաթղթերով: Վերջիններիս բացակայության դեպքում նախազորակոչիկներին կցագրելիս, ինչպես նաև զորակոչիկներին առաջին զորակոչի ժամանակ բուժման համար տրվում է տարկետում` սույն կանոնակարգի 88-րդ հոդվածով: Տարկետումից հետո, կախված բուժման արդյունքներից, որոշումն ընդունվում է ըստ սույն հոդվածի «ա» կամ «բ» կետի: «Բ» կետին վերաբերում են մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի բուժվող հիվանդությունները:

I, II, III և IV սյունակներով փորձաքննվողների պիտանիությունն օդադեսանտային և սահմանապահ զորքերում ծառայելու, ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար որոշվում է անհատապես` կախված բուժման արդյունքներից:

Վիրահատությունից հրաժարվելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով, իսկ III սյունակով փորձաքննվողները` պիտանի զինվորական ծառայության համար:

Դակրիոցիստիտի դեպքում կատարվում է ոչ թե արցունքապարկի արմատահանում (էքստիրպացիա), այլ դակրիոցիստորինոստոմիա:

ՌՈՒՀ-եր ընդունվողների արցունքատար ապարատը պետք է նորմալ լինի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։