Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 80
Հոդված 80.
Այս հոդվածին վերաբերում են երկկողմանի ու միակողմանի աֆակիան և արտիֆակիան, անկախ տեսողության սրությունից, ինչպես նաև` ոսպնյակի երկկողմանի և միակողմանի հոդախախտերը և կիսահոդախախտերը, անկախ տեսողության սրությունից:
Մեկ աչքի աֆակիան համարվում է երկկողմանի, եթե երկրորդ աչքի ոսպնյակը մթագնած է, որն այդ աչքի տեսողության սրությունը իջեցնում է մինչև 0,4 և ավելի ցածր:
Զույգ աչքի ինտրաօկուլյար կորեկցիայի դեպքում, III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` կախված աչքերի ֆունկցիայից: Ինտրաօկուլյար կորեկցիա ունեցող անձինք պիտանի չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: