Հոդված 62. և 63. Խուլհամրությունը պետք է հաստատված լինի բուժհիմնարկներում կամ խուլհամրերի կազմակերպություններում:
Հոդված 62 և 63. Խուլհամրությունը պետք է հաստատված լինի բուժհիմնարկներում կամ խուլհամրերի կազմակերպություններում:
Լսողության իջեցման աստիճանը որոշելիս, բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունը, անհրաժեշտ են կրկնակի հատուկ հետազոտություններ՝ խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:
Լսողությունը մեկ անգամ ստուգելը բավարար չէ փորձաքննվողի գանգատների միատեսակությունը և ճիշտ լինելը պարզելու համար: Մեկ կամ երկու ականջների լիակատար խլությունն ախտորոշելու համար օգտվում են խլության գնահատման օբյեկտիվ հնարքներից՝ կիրառում են Բարանի ճչանակի մեթոդը, Պոպովի, Գովսեևի, Շտենգերի, Խիլովի և ուրիշների փորձերը:
Լսողության իջեցման կապակցությամբ փորձաքննվող զորակոչիկների ակտերին կցել պարտադիր աուդիոգրամմայի պատճենը:
Ծանրալսություն ունեցող զինծառայողներին աշխատանքի և պաշտոնի նշանակելիս հաշվի են առնում հիվանդության առկայությունը:
Զինվորական ծառայության համար պիտանիության անհատական գնահատման ժամանակ նկատի են առնվում զինծառայողի ծառայության որոշակի պայմանները, հրամանատարության բնութագիրը և լսողության ֆունկցիոնալ հետազոտության տվյալները՝ լսելիությունն ստուգելով ականջակալներով կապի էլեկտրաակուստիկ միջոցներով (հեռախոս, ռադիոկապ):
Ռադիոտեղորոշիչ կայանում օպերատորի զինվորական մասնագիտական ծառայության համար ծանրալսում ունեցող զինծառայողների պիտանիությունը որոշվում է անհատապես:
Լսողությունը լավացնող վերականգնողական վիրահատություններից հետո, III սյունակով փորձաքննվողներն առանձին դեպքերում հիվանդության պատճառով արձակուրդի կարիք ունեն՝ ըստ 69-րդ հոդվածի: Արձակուրդից հետո զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է համաձայն սույն հոդվածի «բ» կամ «գ» կետերի՝ կախված բուժման արդյունքներից: