Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 65

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 65.

Հարքթային խոռոչների քրոնիկական թարախային հիվանդությունների ախտորոշումը պետք է հաստատվի ռինոսկոպիկ (թարախային արտադրություն) և խոռոչների ռենտգենաբանական հետազոտության տվյալներով (երկու պրոյեկցիայով), իսկ վերծնոտային խոռոչի դեպքում՝ նաև բուժհիմնարկում փորձնական ծակում կատարելով:

Հարքթային խոռոչների վիրահատությունից հետո մնացորդային երևույթները (նախաբերանի անցումային ծալքի գծային սպի, վիրահատված խոռոչից դեպի քթի խոռոչ ելանցքի առկայությամբ) զորակոչիկների և զինծառայողների շարային (զինվորական) ծառայության համար արգելք չեն:

«Ա» կետին վերաբերում են լորձաթաղանթի սնուցման ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ խանգարումներով ուղեկցվող թարախային կամ պոլիպոզ սինուիտները: Այս կետին են վերաբերում նաև թարախային քրոնիկական ու պոլիպոզ սինուիտները՝ առանց ակներև բարդությունների, սակայն հաճախակի (տարեկան` առնվազն 2 անգամ) սրացումներով և անաշխատունակությամբ, ինչպես նաև քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտով ուղեկցվող թարախային սինուիտները:

Քրոնիկական թարախային սինուիտով տառապող սպաների, ենթասպաների և կին զինծառայողների փորձաքննության ժամանակ նկատի են առնվում հիվանդության ընթացքը և սրացման հաճախականությունը: Եթե հիվանդությունը հաճախակի է սրվում և ստացիոնար բուժումը բավարար արդյունք չի տվել, զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատապես:

«Բ» կետին են վերաբերում հարքթային խոռոչների քրոնիկական, ոչ թարախային հիվանդությունները (սինուիտների կատառային, շիճուկային, վազոմոտոր և այլ ոչ թարախային ձևեր)՝ առանց վերին շնչուղիների դիստրոֆիայի նշանների և առանց հաճախակի սրացումների ու աշխատունակության կորստի: Նշված հիվանդություններն ունեցող զորակոչիկներին կցագրելիս նշանակվում է բուժում:

Վերին շնչուղիների լորձաթաղանթի դիստրոֆիկ պրոցեսները քթի շնչառական ֆունկցիայի երկկողմանի կտրուկ խանգարմամբ խոչընդոտ են ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Քթի միջնապատի ծռվածությունը՝ թեկուզ և միակողմանի ազատ շնչառությամբ, վերին շնչուղիների լորձաթաղանթի սուբատրոֆիկ երևույթները, ինչպես նաև վերին ծնոտային խոռոչի լորձաթաղանթի հարպատային հաստացումը, եթե ախտորոշիչ պունկցիայի ժամանակ թարախ կամ ընդմիջածորք (տրանսուդատ) չկա և պահպանված է վերին ծնոտային խոռոչի անցանելիությունը, հակացուցված չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։