Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 1

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) խորը և ծանր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:

«Բ» կետին են վերաբերում չափավոր և թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները` վարքի խանգարումներով: Զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:

«Գ» կետին են վերաբերում թեթև և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի խանգարումներով: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, մակարդակը, հարմարվողականությունը և հմտությունների ձեռքբերումը: Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

Քրոմոսոմների ախտահարում ունեցող զորակոչիկները և զինծառայողները փորձաքննվում են համաձայն «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։