Հոդված 6
Հոդված 6.
Ներառում է տարբեր ծագման (բացառությամբ` հոգեակտիվ նյութերը) ինֆեկցիաների, ինտոքսիկացիաների, ասթմատիկ հիվանդությունների, ՄԻԱՎ վարակի հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները, ինչպես նաև խանգարումներ՝ պայմանավորված ֆիզիոլոգիական վիճակներով: Ախտորոշման չափանիշներն են օբյեկտիվ անամնեստիկ տվյալները սոմատիկ հիվանդությունների և խանգարումների վերաբերյալ, ինչպես նաև հարկլինիկական տվյալները, հոգեախտաբանական նշանների առկայությունը:
«Ա» կետին են վերաբերում արտահայտված երկարատև փսիխոտիկ խանգարումներով և անձի փոփոխություններով ընթացող վիճակները:
«Բ» կետին են վերաբերում չափավոր արտահայտված կամ կրկնվող փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություններ կամ երկարատև ասթենիկ վիճակ:
«Գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացիայով: Զորակոչիկներին տրվում է տարկետում` բուժման նպատակով: