Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 67

գործել է մինչև 2016-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 67.

Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը քրոնիկական տոնզիլիտի տարատեսակներից մեկն է, որը բնութագրվում է հաճախակի սրացումներով (տարին` առնվազն երկու անգամ), տոնզիլոգեն թունավորման առկայությամբ (սուբֆեբրիլիտետ, շուտ հոգնելու երևույթներ, թուլություն, տկարություն), բորբոքային պրոցեսի մեջ մերձնշիկային հյուսվածքի, ռեգիոնար ավշահանգույցների ներառմամբ (պարատոնզիլյար թարախակույտ, ռեգիոնար լիմֆադենիտ): Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտի օբյեկտիվ նշաններն են` նշիկի վրա բահիկով ճնշում գործադրելիս փոսորակներից թարախի կամ կազեոզ խցանների արտահոսքը, քմային նշիկների վրա կոպիտ սպիների առկայությունը, քիմքի աղեղների շրջանում հիպերեմիան և այտուցվածությունը և դրանց` սերտաճվածությունը նշագեղձերի հետ, ենթաէպիթելային շերտում թարախակալած գեղձաբշտիկի առկայությունը, ավշագեղձերի մեծացումը կրծքաանրակապտկային մկանների առջևի եզրագծով: Քրոնիկական տոնզիլիտի միայն այս տեսակն է, որ հակացուցված է ՌՈՒՀ-երի դիմորդների համար: Քրոնիկական տոնզիլիտի մյուս տեսակների դեպքում ՌՈՒՀ-երի դիմորդներն ընդունվելու համար պիտանի են ճանաչվում:

Զորակոչիկներին կցագրելիս քրոնիկական տոնզիլիտի յուրաքանչյուր տարատեսակի առկայության դեպքում, նրանց բուժում է նշանակվում (կոնսերվատիվ, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրաբուժական):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։