Հոդված 84
Հոդված 84.
Նախատեսում է տեսողական նյարդի` որևէ պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:
Տեսողական նյարդի չզարգացող ապաճման (ատրոֆիա) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` կախված աչքի ֆունկցիայից (տեսողության սրություն, տեսողական դաշտ և այլն): ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Երկու աչքի ստորին և արտաքին ֆիքսացիայի կետից տեսադաշտի մինչև 30 աստիճան կայուն նեղացման դեպքում, բոլոր սյունակներով որոշումը կայացվում է «ա» կետով, մեկ աչքում տեսադաշտի 35-45 աստիճանի դեպքում` «բ» կետով, երկու աչքում` «բ» կետով:
Երկու աչքի ստորին և արտաքին ֆիքսացիայի կետից տեսողական դաշտի կայուն նեղացման դեպքում, եթե այն առնվազն պահպանվել է 45 աստիճան, կիրառվում է «ա» կետը, մեկ աչքի տեսադաշտի նմանատիպ նեղացման դեպքում կիրառվում է «բ» կետը:
Զույգ աչքի տեսողական ֆունկցիան խանգարող կայուն հեմիանոպտիկ սկոտոմայի առկայության դեպքում, III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես, իսկ այլ սյունակներով փորձաքննվողները պիտանի չեն զինվորական ծառայության համար:
Մասնագիտական գործունեությունը դժվարացնող կայուն համակենտրոն սկատոմաների առկայության դեպքում, I և III սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով զինվորական մասնագիտությունը և տեսողական օրգանի ֆունկցիաները: