Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 3 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2015-01-03։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ անձ, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը՝ առանց կրթության առանձնահատուկ պայմանների.

կրթության առանձնահատուկ պայմաններ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր և ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը դժվար է կամ անհնարին.

հատուկ կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին և կարողություններին համապատասխան կրթության յուրաքանչյուր մակարդակի բովանդակությունը, մասնագիտական ուղղվածության և անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ծավալը.

ներառական կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումը հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ.

հատուկ կրթական հաստատություն` կազմակերպություն, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար իրականացնում է կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցում` առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում.

ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք կրթության ապահովման համար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։