Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 18 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 117. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 117. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վճարողի հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում մաքսային մարմինները դատարանի վճռի հիման վրա իրավունք ունեն բռնագանձելու մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը և տոկոսները այն ապրանքների իրացման հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել, եթե տվյալ ապրանքները չունեն Միության ապրանքների կարգավիճակ։

2. Բռնագանձում կարող է տարածվել միայն այն ապրանքների վրա, որոնց համար մաքսատուրքը, հարկերը չեն վճարվել կամ վճարվել են մասնակի՝ Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգով և ժամկետներում։

3. Սույն հոդվածով նախատեսված ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումն իրականացվում է սույն օրենքի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։