Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 34 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 214. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը` առանց մաքսային մարմինների թույլտվության

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 214. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը` առանց մաքսային մարմինների թույլտվության

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները հայտարարատուի կողմից առանց մաքսային մարմինների թույլտվության կարող են փոխանցվել անձի տիրապետմանը և օգտագործմանը Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերով, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում:

2. Անձը, որին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն է կրում վճարման ենթակա մաքսային վճարների վճարման համար:

3. Մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունք ունի պահանջելու «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ և ապրանքները այլ անձի փոխանցելու դեպքում՝ այդ անձի մասին տեղեկություններ։

(214-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։