Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 102. Կենտրոնական բանկի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակումը

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 102. Կենտրոնական բանկի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակումը

1. Յուրաքանչյուր տարի, բյուջեն հաստատվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը (Աշխատակազմին տրամադրելով 140 օրինակ), որը հրապարակվում է բյուջեն հաստատվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի և Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։