Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը
Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը
1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին և պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունները և պատգամավորական խմբերն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով և օրաթերթերով:
3. Խմբակցությանը և պատգամավորական խմբին տրամադրվում է ավտոմեքենա:
4. Խմբակցության և պատգամավորական խմբի գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի համաձայնությամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, պատգամավորական խմբի անդամների աշխատանքին:
5. Մինչև 10 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 11-ից 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են մեկ գործավար և 2 փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները՝ մեկ գործավար և 3 փորձագետ: