Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը
Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը
1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը՝ ժամը 11-ին:
2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:
3. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում:
4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: