Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

1. Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին:

2. Հերթական նստաշրջաններն անցկացվում են երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում երկուշաբթի օրը ժամը 12-ից, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 10-ից մինչև 18-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկուշաբթի օրը՝ առաջին, իսկ մյուս օրերին երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:

3. Եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17.30-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով։ Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրը՝ ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ:

4. Հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:

5. Օրենքով ոչ աշխատանքային հայտարարված օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Այդ օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։