Հոդված 56. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները
Հոդված 56. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները
1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ՝ խոսափողից, քվեարկությունից առաջ և հետո՝ մինչև հերթական հարցի զեկուցումը:
2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է՝
ա) հանդես գալ սույն օրենքի 49-րդ հոդվածում (բացառությամբ «ա», «գ», «դ» և «ը» ենթակետերի) նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որն անմիջապես դրվում է քվեարկության.
բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.
գ) կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.
դ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.
ե) սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում հանդես գալ առարկությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում: