Հոդված 93. Միջազգային պայմանագրերի վավերացման մասին որոշումների ընդունման կարգը
Հոդված 93. Միջազգային պայմանագրերի վավերացման մասին որոշումների ընդունման կարգը
1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:
2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:
3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա Կառավարությունն այդ պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք՝ օրենքներում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու աննպատակահարմարության մասին կամ այդ պայմանագրի վավերացումից հետո՝ 30-օրյա ժամկետում, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքներում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծերը։
4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցումներով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված այլ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչները:
5. Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաև հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով։