Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 71. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 71. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման

1. Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը, հեղինակի (հիմնական զեկուցողի) հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ, որոնք չեն փոխում ընդունված տեքստի իմաստը և ներկայացնել Ազգային ժողովի նախագահին:

2. Երրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը, որում ըստ հոդվածների հաջորդականության նշվում են՝

ա) փոփոխվող հոդվածը, կետը, ենթակետը.

բ) հոդվածի, կետի, ենթակետի նախկին տեքստը.

գ) հոդվածի, կետի, ենթակետի նոր տեքստը:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:

4. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, եթե Սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։