Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը
Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը
1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած հանձնաժողովն է:
2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
3. Եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միևնույն ոլորտը կարգավորող և եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռևս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:
4. Գլխադասային հանձնաժողովը հերթական նստաշրջանի կամ եռօրյա նիստերի օրակարգերում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացություն կարող է ներկայացնել՝ հեղինակի (հիմնական զեկուցողի), իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամի առաջարկությամբ։