Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը
Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը
1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:
3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանձնաժողովի մասնագետները (փորձագետները), հանձնաժողովի նախագահի հրավիրած և օրենքով նախատեսված այլ անձինք:
4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:
5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այլ շահագրգիռ մարմինները և պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ: