Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 106. Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը և Կառավարության վստահության հարցը

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 106. Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը և Կառավարության վստահության հարցը

1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կամ իր կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության գործունեության ծրագիրն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:

3. Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և Կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:

4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո նիստն ընդհատվում է և վերսկսվում Կառավարության վստահության հարցը դնելուց 24 ժամ հետո։

5. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է, բայց քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։