Գլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
Հոդված 108. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հաստատումը
Հոդված 108. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հաստատումը
1. Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ հաստատում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջադրվում, շրջանառության մեջ է դրվում և հերթական նստաշրջանի, եռօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 50-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ՝ սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով: