Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը:

3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:

4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ, որն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:

5. Ժամանակավոր հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։