Հոդված 37. Եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը
Հոդված 37. Եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը
1. Եռօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:
2. Եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից՝
ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.
բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.
գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:
3. Եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝
ա) սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը, բացառությամբ «է» ենթակետում նշվածի.
բ) նախորդ եռօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.
գ) նախորդ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.
դ) օրենքի նախագծերը երրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.
ե) օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.
զ) հերթական նստաշրջանի օրակարգից եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետն սպառած հարցերը: