Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը

1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

2. Արտահերթ նիստ գումարելու մասին Կառավարության նախաձեռնությունը ներառում է արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը և օրակարգային հարցերի նախագծերը:

3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

4. Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում: Եռօրյա նիստերի օրը արտահերթ նիստ կարող է գումարվել ժամը 18.30-ից մինչև 24-ը։ Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:

5. Արտահերթ նիստը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով՝

ա) նիստի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4, իսկ եռօրյա նիստերի օրերին՝ 3 նիստ.

բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է, բացառությամբ եռօրյա նիստերի օրը։

6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, որից հետո այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման։

7. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ նիստի և հերթական նստաշրջանի, եռօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

8. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելը Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։