Գլուխ 6 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները
Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները
Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները՝
ա) հերթական նստաշրջանի, եռօրյա նիստերի օրակարգերը հաստատելու և դրանցում փոփոխություններ կատարելու մասին.
բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.
գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.
դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.
ե) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի՝ ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.
զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.
է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.
ը) հարցի քննարկումը մեկ ժամով ընդմիջելու մասին։