Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 52. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման և շրջանառության մեջ դնելու կարգը

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 52. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման և շրջանառության մեջ դնելու կարգը

1. Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սահմանված դեպքերում՝ նիստը վարողին:

2. Կառավարությունը, Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն ստանալու համար Ազգային ժողովի որոշման նախագծի հետ ներկայացնում է դրա անհրաժեշտության հիմնավորումը, այդ որոշումից բխող Կառավարության կողմից ընդունվելիք որոշումների կարգավորման ոլորտները, սկզբունքները և գործողության ժամկետները: Այդ նախագիծն էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվում է Աշխատակազմ:

3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝

ա) Աշխատակազմ, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.

բ) մշտական հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:

4. Եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում եռօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ։

5. Ազգային ժողովի որոշման նախագիծը նստաշրջանի կամ եռօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։

7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթին կցվում է Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծը։ Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։ Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։