Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը
Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը
1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, կարող են քննարկվել երկու ընթերցմամբ՝ ապահովելով սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջների կատարումը: Այդ որոշման նախագիծը կարող է ներկայացվել օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումն սկսելուց առաջ և քվեարկվել արտահերթ: