Հոդված 14
Հոդված 14
ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մասնագիտական ծառայություններից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե
1) նա իր գործունեությունն իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում կանոնավոր կերպով իր տրամադրության տակ ունի հաստատուն բազա, այդ դեպքում, այդ մյուս Պայմանավորվող պետությունում կարող է հարկվել միայն այդ հաստատուն բազային վերագրվող եկամտի մասը, կամ
2) հարկային տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկու ամսյա ժամանակահատվածում մյուս Պայմանավորվող պետությունում նրա ներկայության ժամանակահատվածը կազմում կամ գերազանցում է ընդհանուր առմամբ 183 օրը, այդ դեպքում մյուս Պետությունում կարող է հարկվել միայն այդ Պայմանավորվող պետությունում իրականացված գործունեությունից ստացված եկամտի մասը:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը: