Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամտի և գույքի վրա դրված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի, կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա դրված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա դրված հարկերը:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.

Սերբիայում.

(1) կորպորացիաներից շահութահարկ,

(2) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,

(3) գույքահարկ:

Հայաստանում.

(1) շահութահարկ,

(2) եկամտահարկ,

(3) գույքահարկ,

4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրման օրվանից հետո ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։