Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1. (1) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը, կամ տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց վճարված` կենսաթոշակից տարբերվող աշխատավարձերը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները կարող են հարկվել միայն այդ Պետությունում:

(2) Սակայն, այդպիսի աշխատավարձերը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

- հանդիսանում է այդ Պետության ազգային անձը, կամ

- չի դարձել այդ Պետության ռեզիդենտը բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. (1) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, կամ նրանց կողմից ստեղծած հիմնադրամներից ֆիզիկական անձին` այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված որևէ կենսաթոշակ, կարող է հարկվել միայն այդ Պետությունում:

(2) Սակայն, այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու ազգային անձը:

3. 15-րդ, 16-րդ, 1և-րդ և 18-րդ Հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության, կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձերի, ռոճիկի կամ այլ համանման վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։