Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը, հատկապես, ներառում է.

1) կառավարման վայր,

2) մասնաճյուղ,

3) գրասենյակ,

4) գործարան,

5) արհեստանոց, և

6) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ կառուցման կամ տեղակայման ծրագիրը կազմում է մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ դրանց տևողությունը գերազանցում է 12 ամիսը:

4. Անկախ սույն Հոդվածի նախորդ կետերի դրույթներից, «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

1) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեսավորման, ցուցադրման կամ պատահական առաքման նպատակով,

2) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ պատահական առաքման նպատակով,

3) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակման նպատակով,

4) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

5) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

6) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես (1)-ից (5)-րդ ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 6-րդ կետը) տարբերվող անձը գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում` ցանկացած գործունեության առնչությամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե անձը.

(1) ունի ու սովորաբար օգտագործում է այդ Պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, եթե միայն այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ և իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության, կամ

(2) չունի այդպիսի իրավասություն, սակայն սովորաբար պահում է առաջինը հիշատակված Պետությունում ապրանքների կամ արտադրանքի պաշար, որից նա պարբերաբար ապրանքներ կամ արտադրանք է մատակարարում ձեռնարկության անունից:

6. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ իր ձեռնարկատիրական գործունեությունը այդ պետությունում իրականացնում է բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։