Հոդված 22
Հոդված 22
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Կոնվենցիայի նախորդ Հոդվածներում չքննարկված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ Հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են և-րդ Հոդվածի կամ 14-րդ Հոդվածի դրույթները:
3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, Պայմանավորվող պետության ռեզիդենտի, սույն Կոնվենցիայի նախորդ Հոդվածներում չքննարկված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացող եկամտի տարրեը կարող են հարկվել նաև այդ մյուս Պետությունում: