Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԳՈՒՅՔ

1. 6-րդ Հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով, օդանավերով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցներով ներկայացված գույքը, ինչպես նաև այդպիսի նավերի, օդանավերի և ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է այդ գույքը տնօրինող ձեռնարկությունը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։