Հոդված 30
Հոդված 30
ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը, դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ` դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցագիր ներկայացնելով: Այդ դեպքում Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը.
(ա) Հայաստանում.
- աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացույցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտի նկատմամբ,
- եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
(բ) Սերբիայում.
- յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում, որը սկսվում է Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամտից հարկի և տնօրինված գույքից հարկի առնչությամբ:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ որի համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարվել է ք. Երևանում 2014 թվականի մարտի 10-ին երկու բնօրինակով` սերբերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, երկու տեքստերը լիովին հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 3-ին