Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է այդպիսի գործունեության մշտական հաստատության նպատակների համար կրած փաստաթղթորեն հաստատված ծախսերի հանում, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն բանից, կատարվում են դրանք Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ վայրում:

Սակայն, բոլոր դեպքերում, այդպիսի հանումները չպետք է թույլատրվեն մշտական հաստատության կողմից իր ձեռնարկության գլխավոր կամ նրա ցանկացած գրասենյակին այլ կերպ քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ձևով վճարված գումարների նկատմամբ, եթե այդպիսինները կան, նրանց կողմից պատենտների կամ այլ իրավունքների օգտագործման համար ներկայացված ռոյալթիի, հոնորարների կամ ցանկացած նմանատիպ վճարումների, մատուցած հատուկ ծառայությունների կամ կառավարման համար միջնորդավճարի, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության համար տոկոսների (բացառությամբ բանկերի) տեսքով:

Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի մշտական հաստատությանը վճարված գումարները (այլ կերպ քան, որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության գլխավոր գրասենյակի կամ նրա այլ գրասենյակների կողմից` պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիների, հոնորարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ կառավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադրած փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետը բացարձակ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն Հոդվածի սկզբունքներին:

5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է տարեցտարի միևնույն եղանակով, մինչդեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Կոնվենցիայի այլ Հոդվածներում, ապա սույն Հոդվածի դրույթները չեն ազդում այդ Հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։