Հոդված 15
Հոդված 15
ԿԱԽՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ Հոդվածների դրույթները, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.
(1) ստացողը դիտարկվող ֆինանսական տարում գտնվում է մյուս Պետությունում` սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկու ամսյա ժամկետում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետում կամ ժամկետներում, և
(2) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
(3) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
3. Անկախ սույն Հոդվածի նախորդ դրույթներից, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի, օդանավի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում: