Հոդված 24
Հոդված 24
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ
1. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված Պետությունը թույլ կտա`
- այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար,
- այդ ռեզիդենտի գույքահարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:
Այդպիսի հանումները, երկու դեպքում էլ, չպիտի գերազանցեն մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամտի կամ գույքի հարկի մասը, որը կախված հանգամանքներից կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացվող եկամուտը կամ գույքը ազատված է այդ Պետությունում հարկումից, ապա այդ Պետությունը, համենայն դեպս, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:
3. Պայմանավորվող պետությունում հաշվանցման թույլտվության նպատակների համար հարկը, որը վճարվել է մյուս Պայմանավորվող պետությունում, ենթադրվում է, որ ներառում է այն հարկը, որն այլ կերպ ենթակա է վճարման այդ մյուս Պետությունում, բայց այդ Պետության կողմից հարկային արտոնությունների իրավական դրույթներին համապատասխան նվազեցվել կամ ազատվել է: