Հոդված 13
Հոդված 13
ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ
1. 6-րդ Հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում` Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի, կամ մյուս Պայմանավորվող պետությանում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների, կամ այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:
4. Ընկերության, որի գույքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաղկացած է գլխավորապես Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, հիմնական կապիտալի բաժնետոմսերի օտարումից առաջացած գույքի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ Պետությունում:
5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում օտարող անձը: