Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Անկախ 14-րդ և 15-րդ Հոդվածների դրույթներից, Պայմանավորվող պետության ռեզիդենտի, մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ, 14-րդ և 15-րդ Հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեություններն իրականացվում են մյուս Պայմանավորվող պետությունում երկու Պայմանավորվող պետությունների կողմից հաստատված մշակութային կամ մարզական ծրագրերի փոխանակման շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։